Երեկ Բաքվում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունը։ Ինչպես նշել ենք, Հայաստանը հաջող հանդես եկավ այս մրցաշարում և նվաճեց 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ, իսկ աշխարհի չեմպիոն հռչակված Ջանես Նազարյանի պատվին հնչեց հայոց օրհներգը։
Հատկանշական է, որ Ադրբեջանի օրհներգը այս առաջնությունում, ի պատիվ չեմպիոնի չհնչեց։ Ադրբեջանցիները չկարողացան ոսկե մեդալ նվաճել։ 10 քաշային կարգերում երկուական ոսկե մեդալ նվաճեցին ռուսներն ու իրանցիները, 1-ական՝ Հայաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Լեհաստանի ըմբիշները։
