ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում առանց մանկական նստատեղի՝ քարսիթի, տրանսպորտային միջոց վարելու դեպքերով կազմել են 7165 վարչական արձանագրություն։
Ոստիկանության տվյալներով՝ ցուցանիշը շուրջ 1500-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Իրավապահները շարունակում են վերահսկողությունը՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների պահպանման և երեխաների անվտանգ տեղափոխման նպատակով։
