ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է ոչնչացնել Նաթանզի մոտ գտնվող Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտը, որը թաքնված է Քալանգ Ղազ-Լա լեռան տակ։
«Ես ճիշտ գիտեմ, թե ինչ է կատարվում։ Դա մեծ խնդիր չէ։ Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային օբյեկտները։ Եվ մենք ստիպված կլինենք ոչնչացնել նաև սա, եթե գործարք չկնքենք։ Եթե գործարք չկնքենք, մենք այն հեշտությամբ կոչնչացնենք», – ասել է ԱՄՆ առաջնորդը Fox News-ի ուղիղ եթերում։
Վերջին շաբաթների ընթացքում Թրամփը մի քանի անգամ նման նախազգուշացումներ է արել։
