Մենք, ըստ էության, կորցրել ենք վերաարտահանման շուկաները: Դրա մասին BusinessPressNews-ին հայտարարել է Վրաստանի ավտոներկրողների ասոցիացիայի ղեկավար Ալեքսեյ Նոնիադզեն:

«Հայաստանը Վրաստանն հիմնականում օգտագործում է որպես տարանցիկ միջանցք. ավտոմեքենաները տեղափոխվում են անմիջապես Բաթումիի և Փոթիի նավահանգիստներից և ներմուծվում Հայաստան: Փաստացի, մենք կորցրել ենք նաև այս շուկան»,- նշել է նա:

2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանից արտահանվել է 38 հազար 759 ավտոմեքենա, ինչը 21%-ով պակաս է, քան նախորդ տարի: Նույն ժամանակահատվածում ներմուծումը նվազել է 12,3%-ով, իսկ երկիր է ներկրվել 100 հազար 616 ավտոմեքենա:

Share.