Հուլիսի 23
Տեր, շնորհիր մեզ այդ հրաշալի ներքին խաղաղությունը
Իմ որդիներ, այդ խաղաղությունը, իրոք, վեր է ամեն մի ըմբռնումից: Այդ խաղաղությունը ոչ ոք չի կարող խլել ձեզնից: Ոչ ոք չունի այդ խաղաղությունը խռովելու կարողություն, բայց միայն դուք կարող եք թույլ տալ, որ աշխարյհի հոգսերն ու մտացիր զգացումները ներս մտնեն: Միայն դուք կարող եք արտոնել, որ ներս խուժեն վախն ու հուսախաբությունը: Միայն դուք եք ի զորու բացել դուռը և թույլ տալ, որ Գողը ներս մտնի ու խաթարի ձեր խաղաղությունը:
Այս պայմանը՝ իբրև սկզբունք, կիրառեք ձեր կյանքում. թույլ մի տվեք, որ որևէ մի բան խանգարի ձեր խաղաղոթյունը, ձեր սրտի անդորրը, որ գտել եք Ինձ հետ ունեցած առնչությունից: Դադարեցրեք ամեն գործ առժամանակ, մի հարաբերվեք ոչ մեկի հետ, մինչև որ կորած խաղաղությունը վերահաստատվի: Մի թույլ տվեք, որ ձեզ հետ առնչվող մարդիկ ավերեն ձեր սրտի ու մտքի խաղաղությունը: Թույլ մի տվեք և ոչ մեկին, որ մի որևէ նեղության, որևէ խռովության կամ մի որևէ ձախողության պատրվակով՝ թեկուզ մի կարճ ժամանակով խանգարի ձեր ներքին խաղաղությունը:
Դուք ամեն մի դժվարություն ընդունեք՝ իբրև փորձառության շնորհիվ խաղաղությանը տիրանալու միջոց: Տեսեք, որ ոչ մի գործ, ոչ մի ժամանց չվնասի ձեր ներքին ներդաշնակությունը, որ պահվում է Ինձ մոտ, գաղտնի վայրի մեջ Իմ Հոր:
0Comments