Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը։ Այս մասին գրում է shamshyan.com կայքը։
Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը տևական ժամանակ է դռան և հեռախոսազանգերի չի պատասխանում։
Փրկարարները, բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի մարմինը՝ կախված վիճակում։ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 32-ամյա Դավիթ Ա.-ն է։
