«Հունյա» թայֆունը հասել է Չինաստանի հարավային ափերին։ Քամու պոռթկումների արագությունը հասել է վայրկյանում 45 մետրի։
Տարահանվել է ավելի քան 700 հազար մարդ։ Ամենամեծ թվով բնակիչներ տարհանվել են Հուեյչժոու քաղաքից՝ շուրջ 205 հազար մարդ։
Ներկայում թայֆունը շարժվում է դեպի հյուսիս՝ անցնելով Գուանդուն նահանգի տարածքով։
