Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է երկրում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի գործողության ժամկետը ևս 90 օրով երկարաձգելու մասին օրենքները: Դրա մասին հուլիսի 23-ին հաղորդվում է Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում:
«Որոշում եմ. երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության գործողության ժամկետը 2026 թվականի հուլիսի 23-ից՝ 90 օրով»,- ասվում է հրամանագրի տեքստում:
Նշվում է, որ երկու փաստաթղթերն էլ վերադարձվել են խորհրդարան՝ պետության ղեկավարի ստորագրությամբ: Մինչ այդ՝ հուլիսի 14-ին, պատգամավորները հավանություն էին տվել ռազմական դրության և զորահավաքի գործողության ժամկետի երկարաձգմանը:
Ուկրաինայում ռազմական դրությունը գործում է 2022 թվականի փետրվարի 24-ից: Դրա ներդրման հաջորդ օրը Վլադիմիր Զելենսկին համընդհանուր զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր ստորագրեց:
