Հայտնի մեքսիկացի բլոգեր և մոդել Ադրիանա Գարսիան մահացել է կոսմետիկ միջամտության ժամանակ։ Նա ուներ վեցամյա դուստր։
Ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան՝ Մեքսիկայի Կուլիական քաղաքում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ 30-ամյա կինը պլաստիկ վիրահատության էր ենթարկվում, երբ ծանր բարդություններ են առաջացել, որոնք մահացու են եղել։ Մահվան պաշտոնական պատճառը դեռևս չի հայտարարվել. տեղական առողջապահության նախարարությունը և իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում։
Ադրիանա Գարսիան մեծ թվով հետևորդներ է ձեռք բերել TikTok-ում և Instagram-ում։ Բացի իր գեղեցկության բլոգից, նա սերտորեն համագործակցում էր Drop Shop ապրանքանիշի հետ, որը մասնագիտանում է սահմանափակ քանակությամբ սպորտային կոշիկների, գլխարկների և շքեղ ժամացույցների արտադրության մեջ։
