Ռուսաստանում բջջային ընկերությունները սկսել են բարձրացնել սակագները: Դրա մասին տեղեկությունը հայտնվել է օպերատորների կայքերում և բաժանորդների մի մասին ուղարկված հաղորդագրություններում, գրում է Известия-ն:

Այսպես, «ՄեգաՖոն»-ը հուլիսի 26-ից որոշ սակագնային պլանների արժեքն ավելացնում է 14%-ով, «Բիլայն»-ը հուլիսի 1-ից գները բարձրացրել է 12%-ով, իսկ հուլիսի 28-ից փոփոխությունները կանդրադառնան նաև VTB Mobile-ի ծառայությունների վրա:

Փորձագետները նշում են, որ բաժանորդային վճարի աճի տեմպերն արագացել են անցյալ տարվա համեմատ: Ըստ նրանց՝ օպերատորներին լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման (դրանց թվում՝ հայրենական լուծումների և ռուսական շուկայից հեռացած արտասահմանյան արտադրողների տեխնիկայի), ինչպես նաև ցանցային ենթակառուցվածքների արդիականացման համար:

Share.