Իտալացի երգչուհի Նայկե Ռիվելլին` դերասանուհի Օռնելա Մուտիի դուստրը, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ինքն ու մայրը փաստաթղթեր են ներկայացնում ՌԴ քաղաքացիություն ստանալու համար։

Ռիվելիի խոսքով՝ որոշումը կապված է ընտանեկան արմատների և Ռուսաստանում ինչպես տանը զգալու ցանկության հետ։

«Մենք դիմում ենք Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, որպեսզի իսկապես մեզ զգանք ինչպես տանը։ Մենք ռուսական արմատներ ունենք, մենք չենք կարող հրաժարվել մեր ծագումից, մեր ընտանիքից և ընկերներից», – ասել է նա։

Երգչուհին նաև նշել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր մայրը քննադատության չեն ենթարկվել Ռուսաստան հաճախակի այցելությունների կամ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մտադրության համար։

Նրա խոսքով՝ իտալացիներից շատերը համակրանքով են վերաբերվում Ռուսաստանին, նրա մշակույթին և ժողովրդին, իւնչպես նաև հիշում են այն աջակցությունը, որը երկիրը ցուցաբերել է Իտալիային, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ։

Ավելի վաղ Ռիվելին ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ինքն ու մայրը դիտարկում են Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում տուն գնելու հնարավորությունը, որպեսզի կարողանան ավելի շատ ժամանակ անցկացնել Ռուսաստանում և այնտեղ գնալ ընտանիքի մյուս անդամների հետ։

Share.