Իրանին հնարավորություն էր տրվել բանակցություններով լուծել Հորմուզի նեղուցի հարցը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Եթե նրանք թիրախավորեն առևտրային նավերը, ապա կհարվածենք տասնապատիկ ավելի ուժգին»,-նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը հուսահատորեն ցանկանում է բանակցել ԱՄՆ-ի հետ՝ հակամարտությունն ավարտելու համար։
