2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է օգոստոսի 2-ը՝ ժամը 10։00-ն։ Այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ԿԸՀ նիստի ժամանակ։

ԿԸՀ–ն նաեւ հաստատեց նոր խորհրդարանի կազմը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ընթերցեց նախ ինքնաբացարկ հայտնած պատգամավորության թեկնածուների անուները, այնուհետև նաեւ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքից պատգամավորական մանդատ ստացած թեկնածուների անունները։

Share.