Գործարար, քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը` Նատալյա Ռոտենբերգը, հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության։ Այդ մասին հայտնում է ArmLur.am–ը։
Կայքի տեղեկություններով` ընդդեմ ՀՀ ոստիկանության գործողությունների հայցադիմումը Նատալյա Ռոտենբերգը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հուլիսի 17–ին։
Նա իր հայցով պահանջում է, որպեսզի ոստիկանությունը պարտավորվի ձեռնպահ մնալ Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում գտնվող տնից իրեն վտարելուց։
Դատարանը գտել է, որ հայցադիմումը պետք է ընդունել վարույթ և գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 3–ին։
Հիշեցնենք` զույգն ամուսնացել էր 2019 թվականին։ Մինչ այդ Նատալյա Ռոտենբերգն ամուսնացած էր ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի հետ, որից բաժանվել էր 2013 թվականին։ Ռոտենբերգներն ունեն երկու երեխա։
7 տարվա ամուսնությունից հետո հայտնի դարձավ, որ Ռոտենբերգը իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար բռնության է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի կողմից, ընտանեկան բռնության վերաբերյալ ներկայացված հաղոդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արցաքանցյանը հայտարարել է, որ ինքը բարի մարդ է և չէր կարող բռնություն կիրառել։ Նա նշել է` շատ է ցավում, որ իր կինը հոսանքի ազդեցության տակ է ընկել և դիմել ոստիկանություն։
Այնուամենայնիվ, հուլիսի 10–ին Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվեցին։
