Հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ վկայակոչելով սեփական տեղեկությունները։

Ըստ աղբյուրի՝ ստուգումները մեկնարկել են առավոտյան, ինչի հետևանքով առևտրի կենտրոնում գործող որոշ տաղավարների աշխատակիցներ չեն կարողացել իրականացնել իրենց գործունեությունը։

Առևտրականները հայտնել են, որ հնարավոր է՝ ստուգումների արդյունքում առևտրի կենտրոնը կապարակնքվի։ Պաշտոնական մարմինները դեռևս մանրամասներ չեն հայտնել իրականացվող գործողությունների վերաբերյալ։

Նշենք, որ վերջին շրջանում իրավապահները գործողություններ են իրականացրել Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք հասցեներում, իսկ մի քանի ընկերությունների գործունեության վերաբերյալ իրականացվել են ստուգումներ։

Share.