Երևանի Մուրացանի փողոցում հնչած 30 կրակոցների դեպքով կա մեկ ձերբակալված։ Տեղեկությունը հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հայտնել էինք, որ հուլիսի 18–ին Երևանի Մուրացանի փողոցում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել, հիվանդանոց է տեղափոխվել 15 տարեկան մի տղա։

«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,–հայտնեցին ՔԿ–ից։

Հիշեցնենք` իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին ինքնաձիգից կրակված բազմաթիվ պարկուճներ, «Mercedes G» և մի քանի այլ մեքենաներ, որոնց վրա կրակոցների հետքեր կային։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ նաև նռնակ էր հայտնաբերվել:

Share.