ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ: Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ խոսքը «Կանազ» մշակույթի տան մասին է, որտեղ օրեր առաջ խոշոր հրդեհ էր բռնկվել։

Share.