Google-ը խոստովանել է, որ պարբերաբար լսում է օգտատերերի ձայնային հաղորդագրությունները

Փորձարկումները վերլուծում և թարգմանում են մի շարք հարցումներ, որոնք օգնում են մեզ ավելի լավ հասկանալ այս կամ այն լեզուն. Դեյվիդ Մոնսիս

Google ընկերության աշխատակիցները պարբերաբար լսում են ձայնային հրամանները, որոնք ուղարկում են օգտատերերը Google Home-ին կամ Google օգնականին: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ընկերության արտադրանքի կառավարիչ Դեյվիդ Մոնսիսը։

Նրա խոսքերով Google-ը համագործակցում է աշխարհում խոսքի ճանաչման հարցերով զբաղվող մեծ թվով մասնագետների հետ, որոնք օգնում են ընկերությանը բարելավել խոսքի ճանաչման համակարգերը, ինչպես նաև ավելացնել տարբեր լեզուներով հրահանգների աջակցությունը:

«Փորձարկումները վերլուծում և թարգմանում են մի շարք հարցումներ, որոնք օգնում են մեզ ավելի լավ հասկանալ այս կամ այն լեզուն»,-ասել է Մոնսիսը՝ հավելելով, որ սա արհեստական ​​ինտելեկտի ճանաչման համակարգի բարելավման կարևոր տարր է: