Շրջանառվող այն լուրերը, թե Գյումրիի Սայաթ–Նովա փողոցում դանակահարություն է տեղի ունեցել, չի համապատասխանում իրականությանը։ Նշված հասցեից խուլիգանություն կատարելու կասկածանքով 3 անձ ձերբակալվել է և տեղափոխվել համայնքային ոստիկանության բաժին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Նշենք, որ նախօրեին Սայաթ– Նովա փողոցում մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել, ոստիկանության աշխատակիցներ եւ շտպօգնության մեքենա։
