Տարվա այս եղանակին կոկորդի ցավն ավելի հաճախ է անհանգստացնում: Սովորաբար այս խնդրի դեմ մարդիկ պայքարում են հատուկ սառնաշաքարների միջոցով, մինչդեռ կան մի շարք ժողովրդական միջոցներ, որոնք շատ ավելի արդյունավետ են ու անվնաս:
Aif.ru կայքը ներկայացրել է վեց ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն բուժել հիվանդ կոկորդն ու հեշտությամբ մեղմել ցավը:
- Կես թեյի գդալ աղացած մեխակը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել կես ժամ: Պատրաստի թուրմին ավելացնել մեղր ու կիտրոն (ըստ ճաշակի) և խմել որպես թեյ:
- 1 թեյի գդալ մանրացրած քաղցրարմատը (մատուտակի արմատ, корень солодки) լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել 45 րոպե: Սատցված թուրմն անհրաժեշտ է բաժանել երեք մասի ու ընդունել օրվա ընթացքում: Ըմպելիքը կարելի է քաղցրացնել մեղրով:
- 100 գրամ չիչխանի հատապտուղները (կարելի է նաև սառեցված) տրորել ու խյուս դարձնել, ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թողնել մի փոքր սառչի, այնուհետև քամել ու խմել փոքր կումերով:
- 1 կիտրոնի հյութը քամել ու խառնել 1 բաժակ ջրին, այնուհետև ավելացնել մի փոքր մեղր ու խմել ստացված ըմպելիքն օրվա ընթացքում որպես թեյ:
- 2 ճաշի գդալ լորենու չորացրած ծաղիկները 15 րոպե թրմել 2 բաժակ եռման ջրում, քամել, այնուհետև թուրմի մեկ բաժակը կիրառել կոկորդի ու բերանի խոռոչի ողողումների համար, իսկ երկրորդ բաժակը խմել:
- 1 ճաշի գդալ նվենու (эвкалипт) չորացրած տերևներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել ու օգտագործել ողողումների համար:
0Comments