Իրանը հերքել է հաջորդ շաբաթ Իրան-ԱՄՆ նոր բանակցություններ անցկացնելու մասին տեղեկությունները, հաղորդում է Fars-ը՝ հղում անելով իրանցի բանակցողների թիմին մոտ կանգնած աղբյուրին։
«Դա սխալ տեղեկատվություն է, այն ոչ մի հիմք չունի»,-հայտարարել է իրանական գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները համաձայնել է շարունակել խաղաղության բանակցությունները Իրանի հետ։ Նա նշել էր , որ միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները հստակորեն տեղեկացրել է Իրանին, որ հրադադարը այլևս ուժի մեջ չէ։
