Կենտրոնական Հուբեյ նահանգում ամպրոպներն ու փոթորկային քամիները ութ մարդու մահվան պատճառ են դարձել, ևս մեկը համարվում է անհետ կորած։ Այդ մասին, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել է Xinhua գործակալությունը։
Ինչպես նշվում է, հունիսի 6-ին նահանգի մի քանի քաղաքներում արձանագրվել են անբարենպաստ եղանակային երևույթներ։ Առանձին շրջաններում նկատվել են ուժեղ մրրիկներ։
Արտակարգ իրավիճակների տարածաշրջանային վարչությունը որոնողափրկարարական գործողություն է իրականացնում։
