Գերմանիայի և Պարագվայի միջև աշխարհի առաջնության 1/32 եզրափակչի հանդիպումը դարձավ ընթացիկ Մունդիալի ամենամեծ անակնկալներից մեկը։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեց Պարագվայի հավաքականը՝ հաղթելով 4:3։

Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Խուլիո Էնսիսոն, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում Կայ Հավերցը վերականգնեց հավասարակշռությունը։ Լրացուցիչ ժամանակում Գերմանիան շարունակեց ճնշումը, սակայն չկարողացավ օգտվել ստեղծած պահերից, իսկ Յոնաթան Տահի խփած գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությունից հետո։ 11-մետրանոց հարվածաշարում առավել հաջող գտնվեցին պարագվայցիները՝ պատմական հաղթանակ տանելով և դուրս գալով 1/16 եզրափակիչ։

Ընթացիկ Մունդիալի փլեյ-օֆֆի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին Նիդեռլանդների և Մարոկկոյի հավաքականները:

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել հաջող գտնվեց Մարոկկոյի հավաքականը՝ հաղթելով 2:3 հաշվով:

Share.