«Sunward SA60L Aurora» թեթևաշարժիչ սպորտային ինքնաթիռը մխրճվել է 108– հարկանի Չայնա-Ծուն երկնաքերի մեջ, որը Պեկինի ամենաբարձր շենքն է և բարձրությամբ աշխարհում 10-րդը։ Այս մասին հաղորդում է Հոնկոնգի «South China Morning Post» պարբերականը:

«Ինքնաթիռի հսկայական բեկորներն ու մասերը ընկել են փողոց՝ անցորդներին ստիպելով փախչել այս ու այն կողմ», – գրում է պարբերականը:

Պատահարի հետևանքով ինքնաթիռի օդաչուն զոհվել է, հայտնի է 13 տուժածի մասին:

Չայնա-Ծունը («CITIC Tower») աշխարհի ամենաբարձր շենքերի ցանկում 10-րդն է։ Շենքի բարձրությունը 528 մետր է, այն ունի 108 հարկ։ Ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 300 հազար քմ։

Share.