Հակաբակտերիալ օճառը վնասակար է ոսկորների համար

Նրանց խոսքով՝ այդ նյութը բացասաբար է ազդում ոսկորների ամրության վրա եւ բարձրացնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը

Տրիկլոզանը միացություն է, որն առկա է հակաբակտերիալ օճառի, ատամի մածուկի, սանիտայզերների եւ անձնական հիգիենայի այլ արտադրանքների մեջ, ինչպես նաեւ աղտոտված ջրում: Խանչժոուի բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ այդ միացությունը կարող է վնասակար լինել ոսկորների համար:

Նրանց խոսքով՝ այդ նյութը բացասաբար է ազդում ոսկորների ամրության վրա եւ բարձրացնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը: Կենդանիների վրա փորձարկումները դա ապացուցել են:

Գիտնականները հետազոտել են նաեւ 1848 կանանց տվյալներ: Պարզվել է, որ մեզի մեջ տրիկլոզանի բարձր մակարդակով կանանց մոտ ոսկրային խնդիրներ են եղել, գրում է med.news.am:

Իրեն հերթին, գերմանացի եւ դանիացի մասնագետները կազմել են միացությունների ցուցակը, որոնք կարող են բացասաբար ազդել տղամարդու ֆերտիլության վրա: 96 միացություն անալիզի է ենթարկվել, դրանցից 3-ը պարզվել է, որ վտանգավոր է սպերմատոզոիդների համար: Դրանց թվում է եղել նաեւ տրիկլոզանը: