Երևան քաղաքում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում ուժգին քամուց տապալվել են ծառեր, ինչպես նաև վնասվել ու թուլացել են շենքերի տանիքների կառուցատարրերն ու թիթեղները։ Այս մասին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից` ներկայացնելով հունիս 24–ի ահազանգերը։

Повреждения из-за сильного ветра в Ереване и ряде населенных пунктов Армавирской области (25 июня 2026) - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2026

Քամու հետևանքները Արմավիրի մարզում

Գերատեսչությունից հայտնում են, որ պատահարների վայրերում փրկարարների և տեղական ծառայությունների կողմից անմիջապես իրականացվել են տապալված ծառերի մասնատում և հեռացում երթևեկելի գոտիներից, վնասված թիթեղների ապամոնտաժում՝ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։

Повреждения из-за сильного ветра в Ереване и ряде населенных пунктов Армавирской области (25 июня 2026) - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2026

Կատարվել է նաև վտանգավոր տարածքների սահմանազատում և հետևանքների վերացմանն ուղղված այլ անհրաժեշտ միջոցառումներ։

Share.