Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 25-ի ցերեկը, 26-ին գիշերը և կեսօրից հետո, 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 28-ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 25-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ին՝ օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունիսի 25–ի ցերեկը կլինի 29-31 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22…+24 աստիճան։

Եղանակի տեսություն
