Կրասնոդարի երկրամասում գտնվող Պրիկուբանսկի խուտորի մոտ դաշտի մշակման աշխատանքներ իրականացնող Մի-2 ուղղաթիռը կործանվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայությունների աղբյուրին։
«Պրիկուբանսկի խուտորի շրջանում ընկել է Մի-2 ուղղաթիռը, որը դաշտի մշակման աշխատանքներ էր իրականացնում», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նախնական տվյալներով՝ օդանավում եղել է մեկ մարդ։
