Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 23-ի երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավ-արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի մի քանի աստիճանով։ Ինչպես հայտնում են Հայպետհիդրոմետից, Երևանում երեկոյան ժամերին տեղ-տեղ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +31+33։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+25,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+30,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +18+23, 

Լոռիում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +18+22,

Տավուշում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +23+28,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +26+31,

Արարատում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+34, 

Արմավիրում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +31+34, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +27+31,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +21+24։

Share.