ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է 368.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.02 դրամ (նվազել է 4.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.00 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 366–366.5 դրամով, վաճառվում է 369-371 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 416-421 դրամով, վաճառվում է 428–432 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.73-4.81 դրամով, վաճառվում է 5.05–5.21 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 366 դրամով, վաճառվում՝ 369.5 դրամով:
Եվրոն գնվում է 423 դրամով, վաճառվում է 428 դրամով:
Ռուբլին գնվում է 4.78 դրամով, վաճառվում է 4.90 դրամով:
