Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 16-17-ին առավելապես կեսօրից հետո, 18-20-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 16-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հունիսի 16-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 28-30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22…+24 աստիճան։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2026

Եղանակի տեսություն

Share.