Գլխավոր դատախազությունը կբողոքարկի ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի մերժման որոշումը։ Այս մասին 24News-ին հայտնեցին դատախազությունից։

Դատական ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարան բողոք կներկայացնի:

Քիչ առաջ հայտնել էինք որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը։

Share.