Երբ կոկորդիլոսները թռչում են. աբսուրդի միտումնավոր խտացում

Իսկ կոկորդիլոսաբուծություն զարգացնել անպայման արժե

 

Իրավունքը գրում է.«Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հերթական գլուխգործոցը. որ ժամանակին կոկորդիլոսները թռչում էին, դարձել է համացանցային քննարկումների առարկա այդ նույն մարզպետի խոստովանու­թյան հետ մեկտեղ, որ իր բարեկամներին է ընդունել աշխատանքի: Դե, հիշելով 40 հազար հեկտարի մասին նրա խայտառակ պատմությունը՝ այլևս թռչող կոկորդիլոսների վրա զարմանալու տեղ չի մնում:

Իհարկե, ՔՊCC-ի ստան­դարտ քայլոյի մարմնացում Գարիկ Սարգսյանը, ինչ-որ տեղից լսելով, որ անատոմիական տեսակետից նմանություն­ներ կան կոկորդիլոսի ու թռչնի աղեստամոքսային տրակտների միջև, չէր կարող գալ այլ եզրա­կացության, քան կոկորդիլոսի թռչելու ունակությանը: Առավել ևս, որ կոկորդիլոսաբուծության նրա «իդեա-ֆիքսի» արշալույսին ՊԵԿ-ն էր երկար-բարակ մտա­ծում, թե որպես ինչ է ներմուծվում կոկորդիլոսի ձուն՝ որպես թռչնի՞, թե՞ այլ կենդանու ձու:

Իսկ կոկորդիլոսաբուծություն զարգացնել անպայման արժե: Աբովյանի խայտառակ պարտու­թյունից հետո մյուս քայլո մարզ­պետին՝ Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանին հո չե՞ն ուղեկցելու պարոն Ծառուկյանի առյուծների մոտ: Ավելի լավ է Գարիկի հարա­զատ կոկորդիլոսների մոտ տա­նեն: Բայց կատակը կատակ, սա­կայն ՔՊCC -ում տիրում է կատա­րյալ գզվռտոց, ուր գրեթե բոլորը բոլորի տակ փորում են: Եվ ասում են, որ Նիկոլն էլ մտքի ծայրով անցկացնում է աստիճանաբար տարբեր պաշտոններում իր քայլոներին փոխարինել Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերով:

Երևում է, պետականաքանդության արա­գացում են սպասում իրենից, ու քայլոները թեև քանդող են, բայց՝ ապաշնորհ, իսկ լևոնականները պրոֆեսիոնալ քանդող են:

Ու քանի որ Նիկոլի վարկա­նիշն էլ սրընթաց անկում է ապ­րում, Արցախում նրա վարկանի­շը վիճակագրական սխալի տի­րույթում է գտնվում, իսկ Հայաս­տանում առայժմ դրանից մի փոքր բարձր է, այլ ելք չի մնում, քան փորձել ստեղծել վա­խի ու խառնաշփոթի մթնոլորտ»,-գրում է թերթը: