Հայաստանում ավարտվեց Ազգային Ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը: Այս րոպեներին երկրի ամբողջ տարածքում փակվում են ընտրատեղամասերը, սկսվում է արդյունքների հաշվարկի գործընթացը:

21.00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրողների մասնակցության վերջնական ցուցանիշը: Կեսգիշերի շրջանում սկսվի արդյունքների հրապարակումը առցանց ռեժիմով: 

Մայրաքաղաքում եւ մարզերում մի քանի ընտրատեղամասերից կվարի ընտրությունների արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

Ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում ենք Երևանի 9/49 (Կենտրոն վարչական շրջան) և 8/04 (Շենգավիթ վարչական շրջան) ընտրատեղամասում ձայների հաշվարկը։

Share.