Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր հավասարումը գտնվում է հաստատման փուլում, X սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Նավագնացության և էներգակիրների տարանցման անվտանգությունը վտանգի տակ է դրվել Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների կողմից՝ հրադադարի ռեժիմը խախտելու և շրջափակում սահմանելու պատճառով. իհարկե, նրանց չարիքը կնվազի։
Մենք շատ լավ գիտենք, որ ստատուս-քվոյի պահպանումն անտանելի է Ամերիկայի համար, մինչդեռ մենք դեռ նույնիսկ չենք սկսել», – նշել է նա։
معادلهٔ جدید تنگهٔ هرمز در حال تثبیت است. امنیت کشتیرانی و ترانزیت انرژی به دست آمریکا و متحدانش با نقض آتشبس و اعمال محاصره به خطر افتاده است؛ البته شرّشان کم خواهد شد.
— محمدباقر قالیباف | MB Ghalibaf (@mb_ghalibaf) May 5, 2026
خوب میدانیم که استمرار وضع موجود برای آمریکا غیر قابل تحمل است؛ درحالی که ما هنوز حتی شروع هم نکردهایم.
