Խորոված մսի մեծ չափաբաժնի ամենօրյա օգտագործումը կարող է քրոնիկ հիվանդությունների սրման պատճառ դառնալ

Չարժե մարմնի 1 կգ-ի համար գերազանցել 1.6 գ սպիտակուցի չափաբաժինը

Սննդաբանները զգուշացնում են, որ օրական 400 գրամից ավելի խորոված միս ուտելը կարող է քրոնիկ հիվանդությունների սրացման կամ առաջացման պատճառ դառնալ: РИА Нововсти-ի փոխանցմամբ՝ այս մասին մասնավորապես հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության դիետոլոգ Անտոնինա Ստարոդուբովան: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նման հայտարարություն է արդել մայիսյան տոներին ՌԴ քաղաքացիների կողմից արձակուրդային ճամփորդությունների նախաշեմին:
«Չարժե մարմնի 1 կգ-ի համար գերազանցել 1.6 գ սպիտակուցի չափաբաժինը: Այսինքն 120 գրամից ոչ ավելի: Այսինքն՝ օրական 300-400 գրամ մսից ոչ ավելի»,- ասել է սննդաբանը: