«Իրանի հետ կապված իրաքյան խմբավորումները առաջիկա 24-48 ժամվա ընթացքում կարող են հարձակումներ իրականացնել Բաղդադի կենտրոնում»։ Այս մասին ասված է Իրաքում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
«Իրանը և իրանամետ խմբավորումները լայնամասշտաբ հարձակումներ են իրականացրել ԱՄՆ քաղաքացիների և Միացյալ Նահանգների հետ կապված օբյեկտների դեմ ողջ Իրաքում, ներառյալ՝ Իրաքյան Քուրդիստանը։
Նրանք կարող են մտադրություն ունենալ թիրախավորել ԱՄՆ քաղաքացիներին, ձեռնարկությունները, համալսարանները, դիվանագիտական ներկայացուցչությունները, էներգետիկ ենթակառուցվածքները, հյուրանոցները, օդանավակայանները և ԱՄՆ-ի հետ կապված այլ վայրեր, ինչպես նաև իրաքյան հաստատություններն ու քաղաքացիական օբյեկտները։
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրաքը»,- նշել են դեսպանատանը։
