«Հըզբոլլահ»-ի հաղորդակցության և համակարգման ղեկավար Վաֆիկ Սաֆան հայտարարել է, որ Լիբանանի դիմադրությունը պատրաստ է Իսրայելի ռեժիմի հետ երկարատև պատերազմի և բազմաթիվ անակնկալներ է մատուցելու, հաղորդում է Press TV-ին։
Սաֆան հայտարարել է, որ «Հըզբոլլահ»-ը բազմաթիվ անակնկալներ է մատուցելու Իսրայելի ռեժիմին, մասնավորապես, խոսքը «հարձակողական անօդաչու թռչող սարքերի» մասին է, և շեշտել, որ չի դադարեցնի պատերազմը, մինչև չհաղթի օկուպացիոն կազմավորմանը։
«Երբ դիմադրությունը վերջ դնի այս պատերազմին, դա Լիբանանի կառավարությանը կստիպի ճանաչել «Հըզբոլլահի» ռազմական գործողությունները որպես երկրի անվտանգության և Իսրայելից պաշտպանության ապահովման անհրաժեշտ մաս»,- եզրափակել է նա։
Երկուշաբթի տարածած հայտարարության մեջ «Հըզբոլլահ»-ը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի դեմ իրականացրել է 63 ռազմական գործողություն՝ Լիբանանի տարածքի և նրա ժողովրդի պաշտպանության համար և ի պատասխան՝ Իսրայելի շարունակական ագրեսիայի։
Գործողությունները ներառել են սահմանային գոտիներում և երկրի հյուսիսում հրթիռային հարձակումներ, անօդաչու թռչող սարքերի հարվածներ և հրետանային կրակ իսրայելական ռազմական օբյեկտների, զրահատեխնիկայի, բազաների և զորքերի տեղակայման կենտրոնների դեմ։
