Էրդողանը մեկնում է Կահիրե, որպեսզի ցրի Եգիպտոսի մտավախությունը

Մանրամասներ
էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հանդիպել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ Կահիրեում, Սիրիային նվիրված բանակցությունների համար, քանի որ Եգիպտոսը դիմում է Անկարային՝ խնդրելով ցրել մտավախությունները Սիրիայի նոր կառավարության առիթով։

Էրդողանը կմասնակցի զարգացող երկրների գագաթաժողովին, որը կոչվում է D8, Եգիպտոսի մայրաքաղաքում դեկտեմբերի 19-ին, տեղեկացրել է Middle East Eye-ը՝ հղում կատարելով եգիպտացի պաշտոնյաներին։

Պարբերականի տեղեկացմամբ՝ Եգիպտոսը նախապես հրավեր է ուղարկել Էրդողանին նախքան Բաշար Ասադի տապալումը «Հայաթ Թահրիր-աշ-Շամի» հարձակման հետեւանքով, ուրբաթ Middle East Eye-ին ասել է թուրք պաշտոնյան։

Այդ ժամանակվանից եգիպտացի պաշտոնատար անձինք փորձել են հասնել Էրդողանի այցին, քանի որ Սիսին ձգտում է ուղիղ բանակցությունների Թուրքիայի ղեկավարի հետ Սիրիայի վերաբերյալ, ասել է եգիպտացի պաշտոնյան։

Այցն ընդգծում է, թե որքան է ընդլայնվել Էրդողանի տարածաշրջանային ազդեցությունը Ասադի կառավարության անկումից եւ Դամասկոսում սիրիացի ապստամբների անցումային կառավարության ստեղծումից հետո։