«Դա կունենա իր հետեւանքները». ՔՊ-ն չի հերքում, որ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը կդնեն մանդատները

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Դուք գիտեք, որ ՔՊ վարչությունում կա հարուցված կարգապահական վարույթ այս հարցի վերաբերյալ, որը դեռ ծագել էր  խորհրդարանական լսումներից հետո. այդ վարույթը պետք է քննարկվի, որի արդյունքում արդեն հետեւանքների եւ որոշումների մասին կծնուցենք ձեզ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Նարեկ Զեյնալյանի մանդատները դնելու մասին տարածված լուրերին:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Հովիկ Աղազարյանի եւ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին:

Ճշտող հարցին՝ այսինքն չի բացառվո՞ւմ, որ ՔՊ-ական այդ երկու պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կրկին հիշեցրեց, որ կա հարուցված կարգապահական վարույթ, ապա հավելեց. «Այդ վարույթը կունենա իր հետեւանքները: Վարույթ նշանակելը նշանակում է, որ կա այդ վարույթը  հարուցելու համար առնվազն բավարար հիմք»: