Միայն հիմարը կարող է Թուրքիային միջնորդ համարել, մեր շուրջ օղակը սեղմվում է, դաշնակիցներ են պետք

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ժամանակը Ադրբեջանի օգտին է աշխատում, նրանք հասկանում են, որ Հայաստանի շուրջ օղակն ավելի է սեղմվում, իսկ ՀՀ-ն չի կարողանում բանակցություններում ծանրակշիռ աջակիցներ ներգրավել: Ադրբեջանը կարողացավ հասնել նրան, որ առանց միջնորդների երկխոսություն լինի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ 

«Հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիան միջնորդ չի կարող լինել, քանի որ նա կողմ է հանդիսանում։ Միայն հիմարը կարող է Թուրքիային միջնորդ տեսնել, շատերը կարող են միջնորդ լինել, բայց ոչ նրանք»,- ընդգծեց Հարությունյանը։ 

Անդրադառնալով գերիների խնդրին՝ իրավապաշտպանը նկատեց, որ Փաշինյանին չի հետաքրքրում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկված լինելը, նրանց համար ավելի կարևոր են անձնական խնդիրները․ «Այս իշխանության ներկայացուցիչները պետական գործիչներ չդարձան, նրանք քաղաքական գործիչներ են, որոնք քաղաքական նպատակներին հասնելու համա ամեն ինչի պատրաստ են։ Ոչ վայել կեցվածք են դրսևորում, չեն պատկերացնում իրենց դիրքը, հանգամանքների բերումով են գործիչ դարձել»։ 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։