Դոլարն ու եվրոն էժանացել են

Մանրամասներ
Դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կազմել է 386.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 426.85 դրամ (նվազել է 0.61 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  509.55 դրամ (աճել է 1.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.07 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 418-424 դրամով, վաճառվում է 428-434 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.59-4.04 դրամով, վաճառվում է 4.12-4.56 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 485 դրամով, վաճառվում՝ 388.5 դրամով:

Եվրոն գնվում է 425 դրամով, վաճառվում է 430 դրամով:

Ռուբլին գնվում է 4.00-4.02 դրամով, վաճառվում է 4.12-4.15 դրամով: