Արդեն համաձայնեցված կետերը բավարար են Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Այս գործընթացը թափանցիկ է, մենք մշտապես տեղեկացնում ենք գործընթացների մասին, բոլոր հանդիպումների վերաբերյալ տրվում են համապատասխան մամուլի հաղորդագրություններ, բովանդակության մասին մշտապես տեղեկացվում է թե վարչապետի, թե ԱԳ նախարարի կողմից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ վստահեցնելով, որ խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում։

Նրա խոսքով՝ այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, Հայաստանը կարծում է, որ առնվազն բավարար են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու մնացյալ հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակելու համար։

Հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում Հայաստանի այս տարբերակին, պատճառը ՀՀ Սահմանադրությո՞ւնն է՝ ԱԳ փոխնախարարն ընդգծեց՝ Սահմանադրությունն ու սահմանադրական փոփոխությունները մեր ներքին գործընթացներն են։

«Այն մտահոգություններին, որոնց մասին պաշտոնական Բաքուն բարձրաձայնում է, ըստ էության, արդեն իսկ պատասխան հնչել է, սահմանազատման կանոնակարգի հաստատման փուլում ՍԴ-ն տվել է մեկնաբանություններ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի կողմից բարձրաձայնվող մտահոգությունները որևէ աղերս չունեն իրականության հետ»,- նշեց Կոստանյանը։