Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են աշխատել ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքի բակում

Մանրամասներ
ՀՀ Արցախ

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության դռները բաց կլինեն սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ից մինչև 18:00-ն: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Հաշվի առնելով մի խումբ հանրային և քաղաքական գործիչների նախաձեռնությունը, այն է՝ սեպտեմբերի 2-ին այցելել ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 2-ին ներկայացուցչության դռները բաց կլինեն ժամը 12:00-ից մինչև 18:00-ն:

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են աշխատել ներկայացուցչության շենքի բակում»,-ասվում է հաղորդագրությունում: