Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանով ապահովման ծրագրին մասնակցելու հայտերը հիմնականում մերժվում են: Արցախի Հանրապետության ԱԺ-ի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանի տեղեկություններով` ավելի քան 400 արցախցի դիմել է ՀՀ կառավարության հայտարարած ծրագրից օգտվելու համար, սակայն մեծամասնության` ավելի քան 300-ի դիմումները մերժվել ` պատճառաբանելով քաղաքացիությունը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Դանիելյանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիության պարտադրանքն արցախցիների մոտ հոգեբանական հարց է առաջացնում:
Արցախի իշխանություններն ունեն իրավական առաջարկ, այն է` ծրագրով կա բնակարանում 10 տարի բնակվելու պարտադիր պայման կա, ինչից հետո առաջանում է սեփականության իրավունքի հարցը, հետևապես քաղաքացիության հարցը ևս կարող է առաջանալ 10 տարի հետո: Այսինքն, եթե 10 տարի անց կլիներ տվյալ բնակարանը սեփականաշնորհելու ցանկություն, ապա այդ ժամանակ էլ անձը կդառնար ՀՀ քաղաքացի:
Խնդրահարույց է խրագրի մեկ այլ պայման ևս, այն է` ծրագրով գնված բնակարանում 180 օրից պակաս բնակվելու, ևս խնդիրներ են առաջանում: Դանիելյանի գնահատմամբ` ծրագիրն ընդհանրապես թերի է, ոչ լիարժեք, չի համապատասխանում ընդհանուր այսօրվա շուկայական գներին, անշարժ գույքի շուկան չի ուսումնասիրվել, ինչ-որ գումարներ են սահմանել և դրա համար էլ օբյեկտիվություն չկա:
Նրա կարծիքով` սա ՀՀ կառավարության կողմից տապալված ծրագիր է, քանի որ արցախցիների ճնշող մեծամասնությունը չի ցանկանալու օգտվել: «Ես կարող եմ ասել, որ որ սա ոչ թե ծրագիր է բնակարաններով ապահովելու, այլ արտագաղթի, որովհետև, արդեն բավական տեղեկություններ ունենք, որ մայիսից մինչև օգոստոսի 1-ը բավական մեծ թվով արցախցիներ կոնկրետ այս ծրագրի պատճառով տեղափոխվում են այլ երկրներ, հիմնականումէ Ռուսաստան», - ասաց արցախցի պատգամավորը:
Մեկ այլ խնդիր էլ սահմանների ապահովությունն է: Ըստ նրա` մի շարք արցախցիներ, հնարավոր է, ցանկանան ապրել սահմանամերձ տարածքներում, բայց քանի որ Ադրբեջանի հետ ներկայումս կատարվում են դեմարկացիայի ու դելիմիտացիայի աշխատանքներ, սահմաններում ապրելը համարվում է ռիսկային:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:
0Comments