Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Կիրանցի բնակիչներից մեկը հեռացնում և աղբարկղը նետում ծաղիկները, որ այսօր գյուղի զոհերի հուշարձանի մոտ դրել Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն այցելել էր Բաղանիս և Կիրանց ու հանդիպել բնակիչների հետ։ Հատկապես Կիրանցում Փաշինյանի շփումը գյուղացիների հետ բավականին լարված մթնոլորտում է անցել։
Խոսակցության թեման սահմանազատումն ու դրա հետևանքներն են կիրանցիների համար։ Գյուղացիները Փաշինյանին ասել են, որ չի կարողանում բանակցել և հանձնում է իրենց հայրենիքը թշնամուն:
0Comments