Բագրատ Սրբազանը ոչ մեկինն ա. Ավելի ճիշտ՝ բոլորինը

Մանրամասներ
բագրատ

Բագրատ Սրբազանը ոչ մեկինն ա։

Ավելի ճիշտ՝ բոլորինը։ Մենք Հայ Առաքելական եկեղեցունն ենք։ Եվ երբ որևէ մեկը ընդունում է Սրբազանի կանչը, չենք կարող ասել՝ դու մի սպասի նրան Երևանում, կամ՝ դու չգաս ու չմիանաս, արժանի չես։ Եկեղեցին է որոշում, թե ով արժանի չէ։ Թերևս, միայն նզովյալներն են։

Եկեղեցին ընտրողաբար չի մոտենում իր հոտին, դարձի եկած, ապաշխարած բոլոր-բոլորը տեղ ունեն Եկեղեցու գրկում։

Պատահական չեն Բագրատ Սրբազանի խոսքերը.

«Այս Շարժումը պատճառ ու միջոց պետք է դառնա՝ հասնելու հասարակական լայն հաշտության։ Շատ մեծ հաշտության։ Այստեղ ո՛չ ատելություն կա, ո՛չ թշնամություն կա, ո՛չ հակակրանք կա… Ոչ մի բան։ Ովքեր այդպիսի տրամադրությամբ որևէ կերպ, որևէ ժամին, որևէ տեղ կփորձեն մտնել այս Շարժման մեջ, նրանք կապ չունեն ընդհանրապես ո՛չ հայության հետ, ո՛չ մեր իղձերի հետ, ո՛չ մեր տեսիլքների հետ, ոչ մեր Շարժման հետ, ո՛չ մեր գոյության հետ… ոչ մի բանի հետ»։

Լիկա Թումանյան