«Սա մոտ 40 կմ ամուր դիրքերի հանձնում է թշնամուն (կարմիրով)»․ ազատամարտիկ

Մանրամասներ
ոսկեպար

Արցախյան պատերազմի մասնակից Ղևոնդ Ավետումյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սա ուղղակի ճանապարհի կամ գյուղի հանձնում չէ,սա մոտ 40 կմ ամուր դիրքերի հանձնում է թշնամուն(կարմիրով):

Բացվում են Տավուշի պաշտպանված դարպասները,ամբողջ բնագիծը խախտվում է։

Սա է թուրքի նպատակը՝վերացնել պաշտպանական գիծը ,որ հետո հարձակվելը հեշտ լինի։

Հետո մեր սահմանապահները կանգնում են նրանց լավ զինված սահմանապահների դիմաց(դեղինով),սահմանագիծը երկարում է մոտ 2 անգամ,հետո նիկոլը հանձնում է Վերին Ոսկեպարը,և մեր սահմանապահները նահանջում են նոր բնագիծ(կապույտով),որը արդեն մի քանի անգամ երկարում է։Ոսկեպար գյուղը ամբողջովին դատարկվում է։

Սա դեռևս այսքան մասն է ,հետո Տավուշում էլի դիրքեր են հանձնվելու։Ու Տավուշը ընկնում է Վարդենիսի ,Ջերմուկի ,Իշխանասարի ու ամբողջ Սյունքի օրին ՝ԽՈՑԵԼԻ։

Այս սահմանագծումը որևէ իրավական հիմք չունի,և որևէ գերտերություն չի երաշխավորում ,որ այս նոր Google map-ով գծած սահմանագիծը ադրբեջանը չի խախտելու։

Ու որևէ մեկը չի երաշխավորում,որ ադրբեջանը Տավուշի՝ իր օկուպացրած տարածքներից,կամ Գեղարքունիքի մարզից,կամ Ջերմուկից,կամ Իշխանասարից։

ազերին կանգնած ա Ջերմուկի մոտ ,իսկ դու դեռ ուրիշ տեղից տարածք ես նվիրում ՝հույսով ,որ նա դուրս կգա այնտեղից։

Այսինքն,ոչ այդքան հարգելի ժողովուրդ,դուք ձեր երազած Խաղաղությունը ԱՌԸ ԹԵ կտենաք...»։