Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում դատապարտել է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը, հաղորդում է Իրանի նախագահի գրասենյակը։
«Ուղերձում Իրանի նախագահը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով անմեղ քաղաքացիների մահվան կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Ռայիսին, ինչպես նշվում է, խստորեն դատապարտել է այս ահաբեկչությունը և բարձր է գնահատել Ռուսաստանի իշխանությունների ջանքերը՝ ապահովելու Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը։
0Comments