Սխալմամբ պատգամավորի ու կուսակցականի տոմս ունեցողին չանվանենք քաղաքական գործիչ, որ անիմաստ սպասելիքներ մարդիկ չունենան

Մանրամասներ
ստեփան դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինչով են միմյանցից տարբերվում քաղաքական, կուսակցական, հանրային, հրապարակային, հասարական գործիչները, կամ լրագրողները՝ բլոգերներից և հրապարակախոսներից, քաղաքագետները՝ քաղտեխնոլոգներից և պատմաբաններից և այլն:

Ժամանակների և տեխնոլոգիաների փոփոխության հետ վերանում են հին մասնագիտությունները և առաջանում են նորերը:

Մի նեղ մասնագիտական ոլորաններում մոլորված մարդիկ արդեն հետաքրքիր չեն:

Հիմա հիմնական ասելիքին անցնենք:

Վերը թվարկված «մասնագիտություններն» արդեն հին ձևաչափեր են, իրականում քաղաքական գործիչները նրանք են, ովքեր ձևավորում են հանրային միտք ու հանրային կարծիք:

Օրինակ, մի բլոգեր կարող է պառլամենտում նստած մի ամբողջ ֆրակցիայից ավել ազդեցություն ունենալ ու դառնալ քաղաքական գործոն:
Քանի ամերիկյան սենատորի ու կոնգրեսականի անուն ենք կարող թվարկել, բայց, ասենք, լրագրող Թակեր Կարլսոնին բոլորը գիտեն ու նա ավելի ազդեցություն ունի, քան մի քանի տասնյակ կոնգրեսական ու նաև միջազգային գործոն է դարձել:

Նման օրինակները շատ են:

Դրա համար պետք է վերանայենք մեր պատկերացումներն ու սխալմամբ պատգամավորի ու կուսակցականի տոմս ունեցողին չանվանենք քաղաքական գործիչ, որ անիմաստ սպասելիքներ մարդիկ չունենան»:

Ստեփան Դանիելյան